Փարիզը դառնում է Եվրոպայի առաջին մայրաքաղաքը, որտեղ կարգելվեն էլեկտրական ինքնագլորները
Փարիզում, քաղաքային հանրաքվեի արդյունքներով, սեպտեմբերի 1-ից կարգելվի էլեկտրական սկուտերների վարձույթըև կիրառումը։ Այս մասին գրում է ֆրանսիական Sud Ouest թերթը։
Ապրիլի 2-ի քվեարկության ժամանակ դրան մասնակցած փարիզցիների 89 տոկոսը կողմ էր արտահայտվել արգելքի ներդրմանը։ Նշվում է, որ հանրաքվեի պատճառ են հանդիսացել քաղաքով մեկ սփռված սկուտերների վերաբերյալ բազմաթիվ բողոքները։
Այս որոշմամբ Փարիզը դառնում է Եվրոպայի առաջին մայրաքաղաքը, որտեղ արգելվելու են էլեկտրական ինքնագլորները։
Կարծիքներ