ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բանակցությունների համար, սակայն, հարևան երկիրը ձգտում է կոնֆլիկտը լուծել բացառապես ռազմական ճանապարհով:
«Այն ինչ մշտապես տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալու բանակցային ճանապարհով: Ադրբեջանի նախագահն այդ մասին հայտարարել է ուղղակի կերպով, որ նա հիասթափված է բանակցային գործընթացից և կոնֆլիկտի լուծման միայն ուժային ճանապարհ է տեսնում:
Իմ գործընկերը՝ Ադրբեջանի դեսպանը ձեր ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ իրենք հանդես են գալիս բացառապես այդ կոնֆլիկտի ռազմական լուծման դիրքերից և կարծում են, թե կարող են այդ ճանապարհով վերահաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը»,- ասել է Հայաստանի դեսպանը:
Դեսպան Տողանյանը ընդգծել է նաև, որ սահմանին տեղի ունեցած միջադեպի նախահարձակ կողմը Ադրբեջանն է, դրանում կարելի է համոզվել ոչ միայն արբնյակային նկարահանումների օգնությամբ, այլ նաև այն հռետորաբանությունից, որով անթաքույց կերպով հանդես է գալիս հարևան երկիրը:
«Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքի 20% կորստի հետ և սահմանին տեղի ունեցած սրացումը նոր կամ սենսիացիոն ինչ-որ բան չէ»-, այս մասին «Խոսում է Մոսկվան» ռոդիոկայանի եթերում ավելի վաղ հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ բյուլ բյուլ օղլին:
Ադրբեջանի դեսպանը ասել է, որ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս, այդ իսկ պատճառով չպետք է բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը տարածաշրջանում: «Ցավոք սրտի մեծ երկրները, մեր հարևանները ձգտում են սառեցնել այդ կոնֆլիկտը, որպեսզի այն ընթանա անվերջ: Բանակցությունները չեն կարող լինել հանուն բանակցությունների: Դրանք պետք է արդյունքի հանգեցնեն, իսկ եթե չեն հանգեցնում, ուրեմն, բնականաբար, կլինեն ռազմական գործողություններ:
Վերջնականպես պետք է հասկանալի դարձնել այս դիրքորոշումը», - ասել է դեսպանը: Փելադ բյուլ բյուլ օղլին իր խոսքում ընդգծել է նաև, թե Բաքուն երբեք թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծումը Հարավային Կովկասի տարածքում և խնդիրը նրանում չէ, թե ով առաջինը սկսեց ռազմական գործողությունը, ով՝ երկրորդը:
Կարծիքներ