Քաղաքացին բարձրացել է ժայռի վրա և չի կարողացել իջնել
Հուլիսի 26-ին, ժամը 19։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի եկեղեցուց դեպի Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացին հայտնվել է ճանապարհի դժվարանցանելի հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ժայռի վրա և չի կարողանում իջնել:
Փրկարարները Դ․ Լ․-ին (ծնված 1996թ.) իջեցրել են ժայռից և ուղեկցել Օձուն գյուղ:
Կարծիքներ