«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Փետրվարի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառք, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ:

Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի բազմաբնույթ աշխատանքները և նրանց կողմից հեղինակած գրքերը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, Պրոբացիայի ծառայության պետը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:

Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում