Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում: Այդ մասին ասված Է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված 16-րդ միջազգային հանդիպման արդյունքներով:

«Դատապարտեցինք Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները Սիրիայում, որոնք խախտում են միջազգային իրավունքը, Սիրիայի եւ հարեւան երկրների ինքնիշխանությունը, սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, եւ կոչ արեցինք դադարեցնելու դրանք»,- ասված Է փաստաթղթում: Կողմերը նաեւ համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Հավաստեցինք կենսունակ եւ երկարաժամետ քաղաքական գործընթացի առաջմղման՝ մեր հանձնառությունը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ իրականցնում են իրենք իսկ սիրիացիները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում