Դելտա-շտամն ԱՄՆ-ում դարձել է գերակշռող
Կորոնավիրուսի դելտա-շտամը (B.1.617.2) հուլիսի սկզբից գերակշռող է դարձել ԱՄՆ-ում, տեղեկացրել է CDC բժշկական կարգավորողը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Այս շտամը հիմա վարակների 52 տոկոսի պատճառն է, դրան հաջորդում են «ալֆա» (29 տոկոս) եւ «գամմա» (9 տոկոս) տեսակները։
Դելտա-շտամը, որը մի շարք երկրներում առաջ էր բերել հիվանդությունների կտրուկ աճ, համարվում է ավելի վարակիչ, քան որոշ այլ տեսակներ։
ԱՄՆ-ում վերջին 14 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 14 տոկոսով՝ միջինը օրական 13 հազար դեպք, բայց մահերի թիվը կրճատվել է 19 տոկոսով՝ մեկ օրում միջինը 250։
Կարծիքներ