Իսկ դուք գիտե՞ք...

Իսկ դուք գիտե՞ք...

1996 թվականին մի խումբ ընկերություններ՝ Intel, Ericsson, Nokia, իսկ ավելի ուշ՝ IBM, որոշեցին ստեղծել 2 տեխնոլոգիաները միմյանց միացնող անլար ստանդարտ: Ստեղծված թիմի անդամներից Ինժեներ Ջիմ Քարդաչը, ով պատմության մեծ սիրահար էր և այդ ժամանակ վիկինգների մասին գիրք էր կարդում, առաջարկեց այդ պրոդուկտը անվանել Բլյութութ՝ ի պատիվ Հարալդ արքայի (Հարալդը Բլյութութ մականունը ստացել էր ընդգծված սև ատամների պատճառով)։

Դա պայմանավորված է թագավոր Հարալդի գործունեությամբ, ով միավորել է ժամանակակից Դանիան և Սկանեն (Շվեդիա), որտեղ իսկ մշակվել է այս պրոդուկտը։

Bluetooth լոգոն երկու սկանդինավյան նշանների համադրություն է ᚼ և ᛒ, որոնց հնչողությունը համապատասխանում են (ᚼ)Harald (ᛒ)Bluetooth-ի սկզբնատառերին։

Ի դեպ, ովքեր նայել են Vikings սերիալը արդեն իսկ լավ ծանոթ են Հարալդի հետ..

Հետևեք մեզ նաև Տելեգրամում