Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել

Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել

 Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն է տարածվել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

«Այդ բովանդակությամբ հաղորդում ստացվել է, նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանությունից:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում