Պայթուցիկի ահազանգեր՝ Երևանի առևտրի կենտրոններում

Պայթուցիկի ահազանգեր՝  Երևանի առևտրի կենտրոններում

Այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: 

Առևտրի կենտրոնից քաղաքացիներին, բոլոր աշխատակիցներին  տարհանել են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնությունը:

Նշենք, որ այսօր նմանատիպ ահազանգ էր ստացվել նաև «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում, որտեղից ևս տարհանվել էին բոլոր աշխատակիցները: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ ահազանգ ստացել էին նաև 
 Երևանի «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, ավելի վաղ՝  նաև  «Դալմա գարդեն մոլ»-ում, սակայն ինչպես պարզվել էր, ահազանգը եղել էր կեղծ:  


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում