Ադրբեջանական ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հայտարարվել է օտարերկրյա գործակալ և գտնվում է փախուստի մեջ. FREEAZERBAIJAN

Ադրբեջանական ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հայտարարվել է օտարերկրյա գործակալ և գտնվում է փախուստի մեջ. FREEAZERBAIJAN

FreeAzerbaijan կայքի փոխանցման համաձայն, ռուսական մամուլում երեկ տեղեկություններ են հայտնվել այն մասին, ըստ որի թուրքական ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Գյուլերը «գաղտնի» գրիֆի ներքո Ադրբեջանի իր գործընկերոջը գրություն է ուղարկում, որով խնդրում է Նաջմադդին Սադիգովից տրամադրել քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ, որով պետք է իրականացվեր «Սուլթան Մուրադ» եւ «Սուլթան Սուլեյման Շահ» թուրքամետ խմբավորումների թվով 120 գրոհայինների, ինչպես նաեւ նրան ամմունացիաների տեղափոխումը Լիբիայից Ադրբեջան՝ օդային ճանապարհով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Թունիս-Լիբիա եւ հակառակ ուղղություններով։ Յաշար Գյուլերը խնդրում է այդ գրությամբ կազմակերպել թռիչքը, որի համաձայն, «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող օդանավը պետք է սեպտեմբերի 21-ին, ոչ ուշ քան 06,00-ին վայրէջք կատարեր թուրքական ալ-Վաթիա բազայում։ Ադրբեջանական պարբերականը ստուգելու համար այս տեղեկությունը իրականացրել է ուսումնասիրություններ եւ պարզել է, որ այս մասին հրապարակումները ճիշտ են եւ սեպտեմբերի 27-ին 16,00-ին SilkWay ավիաընկերությանը պատկանող ИЛ-76TD-90VD օդանավը, որը ունեցել է 4K-AZ101 շարժակազմային ռեգիստրացիոն համարը վայրէջք է կատարել Բաքվում, վերոնշյալ ուղղությամբ թռիչք իրականացնելուց հետո։ Ավելին, ըստ ադրբեջանական պարբերականի, Բաքվում ձերբակալվել է բարձրաստիճան ադրբեջանցի զինվորական, որը պաշտոնավարել է այդ երկրի ԶՈՒ ԳՇ-ում, մասնակից է եղել Ղարաբաղյան այսպես ասած՝ «ներկայիս օպերացիայի» մշակմանը, զուգահեռաբար համագործակցել է այլ երկրի  ծառայությունների հետ եւ ողջ գաղտնի տեղեկությունները փոխանցել է այդ երկրի հատուկ ծառայություններին։ Արդեն այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ ղեկավարը հայտարարվել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության գործակալ եւ գտնվում է փախուստի մեջ։

 

FreeAzerbaijan

Հետևեք մեզ նաև Տելեգրամում