Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի հայերի կողքին է, քանի որ նրանք ենթարկվում են Ադրբեջանի շարունակական հարձակումներին. Ադամ Շիֆ

Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի հայերի կողքին է, քանի որ նրանք ենթարկվում են Ադրբեջանի շարունակական հարձակումներին. Ադամ Շիֆ

Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի հայերի կողքին է, քանի որ նրանք ենթարկվում են Ադրբեջանի շարունակական հարձակումներին: Այս մասին Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ Վերջինս իր ելույթում նշել է․

«Ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչն է վտանգվում, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ ադրբեջանական ռումբերը և հրետանին թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, և սա տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ... Այս ամենը սպառնում է բոլորիս ազատությանը:

Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը և տառապանքներին՝ որքան հնարավոր է, ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են այսպիսի բռնություն գործել՝ անպատիժ մնալով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում