Սահմանադրական փոփոխությունների տեքստը բխել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից
ԱԺ պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը զարմանում է, թե ինչու Սահմանադրության 213-րդ հոդվածը, որը թեև անցումային դրույթներում է զետեղված, կարող է փոփոխվել և՛ ԱԺ-ի կողմիքց, և՛ հանարքվեով:
«Այդ հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին և տրամաբանական կլիներ, որ դրա նկատմամբ կիրառվեին այն նույն կանոնները, որոնք պետք է կիրառված լինեին դատական իշխանության վերաբերյալ գլխի փոփոխություններին: Բայց վերջին շրջանում ես էլ այդ մանիպուլյացիաները տեսնում, որ ԱԺ-ն գնաց այդ փոփոխություններին»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե գնում ենք արմատական փոփոխությունների, իսկ այն մոտեցումը, որն ամրագրված էր հանրաքվեի մասին որոշման նախագծով, ենթադրում էր քաղաքացիների քվեի հայցումը:
«Այս կոնցեպտին ինչի եկանք, որովհետև տարբեր խոսակցություններ սկվեցին ՍԴ-ում, որ որոշ դատավորներ այլ դատավորներից տարբեր կարգավիճակներ ունեն: Մեկն ասում էր, որ ես ավելի անձեռնմխելի եմ, որովհետև այսինչ թվականին եմ ընտրվել, այդ ժամանակ այդ կանոննն է գործել: Մյուսն ասում էր, որ ինքն ավելի քիչ է անձեռնմխելի: Սահմանադրական դատարանում իմ անցկացրած տարիների ընթացքում բախվում էինք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային էր: Մարդը նշանակվում էր, գալիս էր ՍԴ, ստանձնում էր պաշտոնը և ավելի վաղ էր գնում քան մյուսները»,- նկատեց Վարդանյանը:
Ըստ նրա՝ այն լուծումները, որոնք արտացոլված են Սահմանադրական փոփոխությու նների տեքստում բխել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից:
Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ՍԴ անդամներ Թոխյանի, Գյուլումյանի, Նազարյանի լիազորությունները դադարեցվում են:
«Եթե Թոխյանի, Գյուլումյանի, Նազարյանի լիազորությունները դադարեցվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ապա նրանք պաշտոնավարում են 12+: Եթե մի հատ էլ պաշտոնավարելու հնարավորություն ենք տալիս, խտրական մոտեցում ենք ցույց տալիս Թովմասյանի և մյուսների համար»,- նշեց նա:
Կարծիքներ