Մարզերի զարգացման տեմպը պետք է պահել. քաղաքագետ
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.
Շատ հաճելի է տեսնել, որ պետական միջոցները միայն մայրաքաղաքի վրա չեն ծախսվում, ու Երևան քաղաքից դուրս ևս տարբեր ծրագրերի համար հսկայական գումարներ են հատկացվում, ինչպես նաև սիրուն միջոցառումներ են կազմակերպվում, ու մարզաբնակ մեր հայրենակիցների համար ուրախանալու ու առօրյայից կտրվելու պայմաններ են ստեղծվում։
Մարզերի զարգացման տեմպը պետք է պահել, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն իրենց սեփական բարօրության ու կյանքի պայմանների լավացման վրա համոզվեն տեղի ունեցող դրական փոփոխությունների մեջ։
Հայաստանը զարգանալու է, այլընտրանք չկա։
Կարծիքներ