Նոր Զելանդիայի տնտեսությունն ամենամեծ եռամսյակային անկումն է արձանագրել 1987 թվականից ի վեր
Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ տարվա հունիսի վերջին 12,2 տոկոսով կրճատվել Է համավարակի բացասական ազդեցության պատճառով: Ինչպես սեպտեմբերի 17-ին հաղորդել Է Վիճակագրության պետական բյուրոն, որը հրապարակել Է 2020 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, այդ անկումը դարձել Է ամենազգալին ավելի քան 30 տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բյուրոյի տվյալներով՝ երկրի տնտեսությունն անկման շրջան Է մտել մարտին, սակայն այն ժամանակ Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը կրճատվել Է սոսկ 1,4 տոկոսով: «Համախառն ներքին արդյունքը 12,2 տոկոսով նվազել Է 2020 թվականի հունիսին, ինչը դարձել Է ամենամեծ եռամսյակային անկումը, որն արձանագրվել Է 1987 թվականից ի վեր»,- նշված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ընդհանուր սպառողական ծախսերը նվազել են ավելի քան 25 տոկոսով, իսկ արտադրության ընդհանուր մակարդակը՝ 21,1 տոկոսով: Գործազրկության մակարդակը կազմել Է 4 տոկոս՝ երկրորդ եռամսյակում նվազելով 0,2 կետով: Տեխնիկական ռեցեսիան՝ ՀՆԱ-ի երկու եռամսյակային նվազումը, նախկինում Նոր Զելանդիայում նշվել Է 2009 թվականին, երբ երկրի տնտեսությունը 0,1 տոկոսով կրճատվել Էր առաջին եռամսյակում եւ 1 տոկոսով՝ երկրորդ եռամսյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ