Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսներին սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսներին սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկելու համար:
«Ես բազմիցս խոսել եմ երկրի հիմնական օրենքում՝ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Այստեղ մեզ մոտ եւ՛ քաղաքական համակարգի կատարելագործում է, եւ՛ սոցիալական երաշխիքների համախմբում, այստեղ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մեր հոգեւոր, պատմական, բարոյական արժեքների ամրապնդումն է, որոնք միացնում են սերունդներին»,- արձանագրել է Պուտինը: Բայց, նրա կարծիքով, «չպետք է մոռանալ եւս մի բանի մասին», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարը կարծում է, որ երկիրը դեռ ձեւավորման փուլում է, ուստի կայունության կարիք ունի: «Խորհրդային Միության փլուզումից հետո պատմական չափանիշներով այդքան էլ շատ ժամանակ չի անցել, եւ ժամանակակից Ռուսաստանը, իհարկե, դեռ ձեւավորման փուլում է»,- արձանագրել է Պուտինը: Նրա կարծիքով՝ «սա վերաբերում է կյանքի բոլոր ասպեկտներին՝ քաղաքական համակարգին եւ տնտեսությանը»: «Մենք շատ հարցերում դեռ խոցելի ենք, մեզ մոտ շատ բան, ինչպես ասում է ժողովուրդը, շտապ կերպով է արվել, մեզ ներքին կայունություն եւ ժամանակ է պետք երկիրը, դրա բոլոր ինստիտուտներն ամրապնդելու համար»,- վստահ է նախագահը:- Եվ ուստի կրկին անգամ շնորհակալություն նրանց, ով կողմ է քվեարկել փոփոխություններին»,- դիմել է նա ռուսներին:
Ընդ որում, ՌԴ նախագահը հայտարարել է, որ հասկանում է նրանց, ով դեմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: «Ես հասկանում եմ նաեւ մեր այն քաղաքացիների, ով դեմ է քվեարկել (փոփոխություններին սահմանադրության մեջ): Մենք դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք, ճիշտ է, մարդիկ հաճախ անարդարության, կոշտության, անտարբերության են բախվում, շատերը դեռ ապրում են ծանր եւ դժվար, իսկ մեզ՝ երկրի ղեկավարությանը, հաճախ թվում է, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է ՌԴ նախագահը: - Բայց՝ ոչ, կյանքն այլ բան է ցույց է տալիս, կյանքը ցույց է տալիս, որ մենք հաճախ բավարար չափով չենք աշխատում, այլ պետք է գործենք ավելի արագ, ավելի դիպում, ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ»,- ընդգծել է Պուտինը:
ՌԴ նախագահը վստահ է, որ իշխանությունները պետք է արդարացնեն այն քաղաքացիների վստահությունը, ով կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխություններին: «Համառուսական քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հավատում է, որ մենք կարող ենք ավելի լավ աշխատել, եւ այսպես կոչված ընդլայնված կառավարությունը՝ քաղաքապետարաններից մինչեւ նախագահ, պարտավոր է անել ամեն ինչ՝ ժողովրդի այս բարձր վստահությունն արդարացնելու համար»,- հայտարարել է նա:
Կարծիքներ