Առնվազն 10 մարդ Է զոհվել Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ականկոծման հետեւանքով
Առնվազն 10 մարդ Է զոհվել, 15-ը տուժել Աֆղանստանի Հիլմենդի նահանգում տեղի ունեցած ականակոծման հետեւանքով:Հունիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի ականանետային արկեր են պայթել Սանգինի գավառի բնակելի շրջանում: Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ