Բրուտալ տղամարդկանց մոտ կորոնավիրուսը կարող է ծանր ընթանալ․ մասնագետ
Բրուտալ տղամարդկանց մոտ կորոնավիրուսը կարող է ծանր ընթանալ: Նման կարծիք է հայտնել ՄՊՀ ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետի թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-սրտաբան Յանա Օռլովան, հաղորդում է Lenta-ն:
Այդպես է մասնագետը պատասխանել այն հարցին, թե որ դեպքերում եւ որ պացիենտների մոտ կորոնավիրուսային վարակը կարող է ծանր ընթացք ունենալ եւ բարդությունների հանգեցնել։
«Աշխարհում նման հետազոտություններ են անցկացվել, մեր կլինիկական պրակտիկան դրանք հաստատել է: Տղամարդիկ ավելի ծանր են տանում, քան կանայք, եւ տարեցները ավելի ծանր, քան երիտասարդները, գեր մարդիկ ավելի ծանր, քան առանց ավելորդ քաշի պացիենտները, եւ բրուտալ տղամարդիկ՝ ավելի ծանր», — ասել է նա:
Կարծիքներ