Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են

Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայության վերաբերյալ որոշակի թյուրըմբռնումներին, տեղեկացնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

երթուղիների հաճախականության վերահսկում.

հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում.

վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում.

ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում.

այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից՝ անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում