«Ալաշկերտը» պաշտոնապես հաստատել է Արամ Ոսկանյանի հրաժարականի լուրը
Երևանի «Ալաշկերտը» պաշտոնապես հաստատեց Արամ Ոսկանյանի հրաժարականի լուրը: Նրա հետ մարզչական շտաբից հեռացել են Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը:
«Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ: Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի պաշտոնական կայքը փոխանցել է Արամ Ոսկանյանի խոսքը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և նրա օգնականներին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել մարզիչներին հետագա կարիերայում:
Կարծիքներ