«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»։

«Ինչպես նաև դիմելու ենք ԿԸՀ-ին մամուլում և սոցիալական ցանցերում լռության օրվա կանոնի բազմակի խախտումներով ՔՊ-ի դեմ տարվող հսկայածավալ հակաքարոզչության մասով՝ Բագրատ Գալստանյանի, այլ քոչարյանասերժական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Հիշեցնեմ, որ այդ խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։

Զարմանում եմ, թե որոշ ստահակներ ի՞նչ աստիճանի թքած ունեն Ընտրական օրենսգրքի և օրենքների վրա առհասարակ և թե ի՞նչ աստիճանի են կուրացած սերժաքոչարյանականներին ամեն գնով ծառայելու մոլուցքից»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Թաթոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե «ՔՊ-ն Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։

Սա այն դեպքում, երբ Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից, գցում քվեատուփը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում