Չարենցավանում սպանվել է 21-ամյա երիտասարդ, կա 3 վիրավոր

Մարտի 29-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։10-ի սահմաններում ՆԳՆ Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց ժամանած ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ, նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։
3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:
Պարզվում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։
Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները պարզել են դեպքի վայրը, որը Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում է, որտեղ հայտնաբերվել են գլխարկ, ակնոց, բանալի, տեղում աշխատում է քննիչը, քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Պարզվել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է:
Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը։
Կա ևս 1 վիրավոր ում ինքնությունը պարզվում է։
Կարծիքներ