Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան
«Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու բան չունեմ»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նա հրաժարվել է պատասխանել այդ թեմային առնչվող հարցերին՝ նշելով, որ գրածից բացի, ավելացնելու այլ բան չունի. «Խնդրում եմ, դրանով բավարարվեք»:
Աեի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:
Կարծիքներ