Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում:
Նշենք՝ վարչապետի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Սարգսյանը Ներքին գործերի փոխնախարարն էր 2023 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
Կարծիքներ