Ադրբեջանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղորդավարի կողմից արված մեկնաբանության պատճառով:
«Կարծում ենք, որ Ֆրանսիայի պետական պաշտոնական ալիքի եթերում հնչեցված և Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը ծառայող կանխակալ հայացքները Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս են կազմում: Այս առումով պատասխանատու կողմը նախևառաջ Ֆրանսիան է, որն ընդունում է Օլիմպիական խաղերը, ուստի մենք ակնկալում ենք ներողություն խնդրել երկրից և պահանջում ենք, որ Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում չկրկնվեն», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական թիմի անցման ժամանակ հեռուստաալիքի հաղորդավարը Ադրբեջանը ներկայացրել է որպես Հայաստանի հետ տարածքային հակամարտության մեջ գտնվող Կովկասյան Հանրապետություն:
ՄՕԿ-ն ավելի վաղ ներողություն էր խնդրել Ադրբեջանից:
Կարծիքներ