Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների

Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի կայքը, հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ' նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական թեմաների ։

Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում