Ինտերը պարտվեց Բոլոնիայում

Ինտերը պարտվեց Բոլոնիայում

 Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 24-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոլոնիայի «Դելարա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 12 րոպե անց «Բոլոնիա»-ն կարող էր բացել հանդիպման հաշիվը` դիպուկ հարվածով  գնդակը «Ինտեր»-ի դարպասն ուղարկեց Բարոուն, սակայն մրցավարները դարպասի գրավում չարձանագրեցին՝ նկատելով խաղից դուրս վիճակ: Առաջին կեսում բավականին ակտիվ էր գործում նաև Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմերն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում «Ինտեր»-ը մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն չէր իրացնում դրանք: «Բոլոնիա»-ն հստակ էր գործում պաշտպանությունում: 76-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Բոլոնիա»-ն հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Պաշտպանների սխալից օգտվեց Օրսոլինին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:

«Բոլոնիա»-«Ինտեր»` 1:0:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում և ունի 46 միավոր: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում