Հայաստանը 6։0 հաշվով պարտվեց Գերմանիային
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում Խոակին Կապառոսի գլխավորությամբ հյուրընկալվեց Գերմանիայի հավաքականին։
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին։ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը 35-րդ րոպեին խփեց գերմանացիների երրորդ գոլը։ 45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները։
Խաղի երկրորդ կեսում ևս գերմանացիները նետվել էին գրոհի։ 52-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Հոֆմանը՝ խփելով իր թիմի 5-րդ գոլն այս խաղում, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Բունդեսթիմի կազմում իր նորամուտը նշող Կարիմ Ադեյեմին։
Խաղն ավարտվեց 6։0 հօգուտ Գերմանիայի։
Կարծիքներ