Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։

Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական տեխնիկա։

Ըստ Բուլղարիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ տարեսկզբից մինչև հիմա Թուրքիայից 6.500 ապօրինի ներգաղթյալ է հատել թուրք-բուլղարական սահմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում