Գյուղացին դեղձը մթերելու խնդիր չունի. տեսանյութ
Այս օրերին արդեն ավարտին է մոտենում հայկական դեղձի մթերումը «Սպայկա» ընկերությունում։ Մթերումն իրականացվում է Արարատի ու Արմավիրի մարզերից։ Մրգավան, Գետազատ, Կանաչուտ, Սիսավան, Խանջյան, Լենուղի համայնքների բնակիչները յուրաքանչյուր կգ դեղձի և նեկտարինի համար ստանում են 300 դրամ գին, իսկ բերքահավաքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվող ու բերքը տեղափոխողները՝ 35 դրամ, յուրաքանչյուր կգ համար։ Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանից 17866 տոննա դեղձ և նեկտարին է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն, որի 43%-ն իրականացվել է «Սպայկա» ընկերության կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ