Ասադը հանձնարարել Է Սիրիայի նոր կառավարություն կազմել. SANA
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հուսեյն Առնուսին, որը հունիսի 11-ից կատարում Է երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պարատականությունները, հանձնարարել Է կազմել նոր կառավարություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել Է Սիրիայի SANA պետական գործակալությունը:
«Նախագահ Ասադն ստորագրել Է թիվ 210 հրամանագիրը, որին համապատասխան Հուսեյն Առնուսին հանձնարարել Է կազմել Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների նոր կաբինետ»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ