Հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կիրականացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
![Հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կիրականացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ](https://freenews.am/uploads/images/image_750x_61e000d5c82a2.jpg)
Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում որոշում կայացվեց, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
Վարժական հավաքներին ներգրավված կլինեն մինչև 65 քաղաքացի: Նրանցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ են:
Վարժական հավաքների ապահովման համար հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց:
Կարծիքներ