Վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել է 5 օր առաջ նշանակված ՔԿ փոխնախագահը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 31-ին, որոշում է ստորագրելՔկ փոխնախագահի աշխատանքից ազատման մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։
Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը 5 օր առաջ՝ մարտի 26-ին:
Կարծիքներ