Սլովակիան ՌԴ դեսպանության երեք աշխատակցի կարտաքսի
Բրատիսլավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակից մեկ շաբաթվա ընթացքում պետք է հեռանան Սլովակիայից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը:
«Ըստ արդիական աշխարհաքաղաքական իրավիաճակի, ինչպես նաև Չեխիայիում տիրող իրավիճակի համաձայն՝ Բրատիսլավայում ՌԴ դեսպանության երեք աշխատակից յոթ օրվա ընթացքում պետք է հեռանան Սլովակիայի տարածքից»,- ասել է Հեգերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ավելի վաղ Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել էր, որ կտրուկ քայլեր կձեռնարկի՝ հաջակցություն Չեխիայի, որտեղ 2014 թվականին պայթյուններ են տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Չեխիայի իշխանություններն օրեր առաջ որոշում էին կայացրել արտաքսել ՌԴ դեսպանության 18 աշխատակցի նրանց մեղադրելով ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպա լինելու և 2014 թվականին Չեխիայի Վրբետիցե գյուղի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ: Այս որոշմանը հաջորդել են պատասխան քայլեր երկու երկրի կողմից:
Կարծիքներ