Արարատ քաղաքում գործարկվել է նոր էլեկտրաշչակը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ քաղաքում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվել, գործարկվել է էլեկտրաշչակը: Այն նախորդ տարվա վերջին է տեղադրվել. 1500 մետր շառավղով ձայնածածկում է ապահովում:
Այժմ աշխատանքներ են տարվում թաքստոցները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: ԱԻՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը հունվարից մինչև այսօր քաղպաշտպանության թեմայով 2 տասնյակից ավելի միջոցառումներ է իրականացրել:
Կարծիքներ