Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվողն արտահանձնվել է Ղրղզստանից
Պոլսահայ լրագրող, մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը աջակցելու համար դեռ 2007 թվականին կալանավորված, 2013-ին 12 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված և փախուստի մեջ գտնվող Ահմեդ Իսքենդերը արտահանձնվել է Թուրքիա:
«Ակօս»-ի հաղորդմամբ, Թուրքական ազգային անվտանգության և միջազգային հետախուզական ծառայությունների համատեղ ուժերող Իսքենդերը մեկ ամիս առաջ հայտնաբերվել էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ու ձերբակալվել ղրղզական իրավապահների կողմից: Նրա մոտ հայտնաբերվել է եղբոր անունով անձնագիրը՝ փոփոխված լուսանկարով: Կիրակի օրը Ահմեդ Իսքենդերը բերվել է Թուրքիա և ուղարկվել կալանավայր:
2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվել էր «Ակօսի» խմբագրության դիմաց 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցներից: Չնայած սպանության գործով մի շարք դատապարտվածներ կան, բայց Դինքի ընտանիքը այսօր էլ պնդում է, որ իրական մեղավորները բացահայտված չեն:
Կարծիքներ