Շնորհակալություն թատրոնի զարգացման գործում բացառիկ ներդրման համար. քաղաքապետը՝ թատրոնի օրվա առթիվ

Շնորհակալություն թատրոնի զարգացման գործում բացառիկ ներդրման համար. քաղաքապետը՝ թատրոնի օրվա առթիվ

Թատրոնի միջազգային օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես արդեն գիտեք, անցկացվեց 21-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը:

Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, շնորհակալություն հայ թատրոնի զարգացման գործում Ձեր բացառիկ ներդրման և վաստակի համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ կազմակերպչական ողջ թիմին՝ հրաշալի և հուզումնառատ միջոցառում կազմակերպելու համար։

ՀԳ՝ Մրցանակաբաշխությունն այս տարի իրականություն է դարձրել Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում