Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 11-րդ տուրն ավարտվեց Գուկեշ Դոմարաջուի հաղթանակով

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 11-րդ տուրն ավարտվեց Գուկեշ Դոմարաջուի հաղթանակով

Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կայացել է 11-րդ տուրը:

Աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի և հավակնորդների մրցախաղի հաղթող Գուկեշ Դոմարաջուի այս պարտիան ավարտվեց 29-րդ քայլին. Գուկեշին հաջողվեց առավելության հասնել սպիտակ խաղաքարերով:

Այժմ Գուկեշը ունի 6, իսկ Լիժենը`5 միավոր:

Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է Հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա աշխարհամասի երկու ներկայացուցիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում