«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ինչպես հայտնում են Տեսչական մարմնից, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, «թթվասեր 20%» նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, կաթնաշոռի նմուշը՝ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, ԱՑԽՄ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, խմորասնկեր, բորբոսասնկեր, քամած մածունի նմուշը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարծիքներ