Օտարերկրացին, բացի 5 փաթեթից, ցույց է տվել ևս 15 փաթեթ թմրանյութի տեղերը. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օտարերկրացին, բացի 5 փաթեթից, ցույց է տվել ևս 15 փաթեթ թմրանյութի տեղերը. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրել են ապրիլի 21-ին:

 

Երեկոյան ժամը 21-ի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալել են փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրելու համար:

 

Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերում մատնացույց է արել արդեն իսկ տեղադրած նույնատիպ 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 17,4 գրամ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում