Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո նավթի գները սկսել են բարձրանալ
Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո նավթի գները սկսել են բարձրանալ: Brent եւ WTI տեսակի նավթերի գներն բարձրացել են մի քանի տասնյակ ցենտով:
WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքի աճը 1.68 տոկոս է կազմել:
Երեկոյան` պայթյունից առաջ, Brent տեսակի նավթի արժեքը 44.23 դոլար էր, իսկ WTI-ն` բարելի դիմաց 41.36 դոլար:
Երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վերջին տվյալներով` պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:
Կարծիքներ