Չի համապատասխանում իրականությանը. Կառավարությունը՝ քաղաքացիներին գումար բաժանելու լուրի մասին
ՀՀ Կառավարությունից տեղեկացնում են, որ սոցիալական մեդիայում՝ մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասված է հաղորդագրությունում։


Կարծիքներ