Հայաստանն այսօր համարվում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր և էլ ավելի է ամրապնդում ինքնիշխանությունը. Սարիկ Մինասյան
Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի օրն է:
Ոլորտի հարգելի մասնագետներ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր և առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուրիդ դերը, մասնագիտական ներուժն ու նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանը:
Ձեր պատասխանատու աշխատանքի, բազմաթիվ մարտահրավերներին պատվով դիմակայելու և հաղթահարելու կամքի շնորհիվ, Հայաստանն այսօր համարվում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր և էլ ավելի է ամրապնդում ինքնիշխանությունը, ինչի պտուղները քաղելու են մեր երեխաները։
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առիթով, մաղթում անվտանգ ընթացք։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամին իրենց մասնագիտական պարտականություններն անշահախնդիր կատարող արհեստավարժ գործընկերներիս։
Սարիկ Մինասյան


Կարծիքներ