Սպիտակ տնից հայտնել են Թրամփի արյան մեջ թթվածնի մակարդակի կտրուկ անկման մասին
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը Fox News հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիճակը վատացել է ուրբաթ կորոնավիրուս ախտորոշելուց հետո:
«Երեկ մենք իսկապես մտահոգված էինք: Նա ջերմում էր եւ նրա արյան մեջ կտրուկ անկել էր թթվածնի մակարդակը»,-հաղորդել է նա շաբաթ հարցազրույցի ժամանակ:
Մեդոուզի խոսքով՝ ներկայում Թրամփի ինքնազգացողությունն անհավանականորեն լավացել է. նա այլեւս չի ջերմում, իսկ արյան մեջ թթվածնի մակարդակը նորմավորվել է:
«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված ընթացիկ արդյունքների կապակցությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ բժիշկների կարծիքով՝ նախագահը դեռեւս անվտանգության մեջ չի լինի առաջիկա երկու օրվա ընթացքում:
Կարծիքներ