Ինչու՞ ձախողվեց այսօրվա հանրահավաքը. տեսանյութ
Հնգամսյա դադարից հետո Երևանում այսօր կրկին լսվում է խոսափողների ձայնը: Մատենադարանի մոտ սկսված Ստոպ Նիկոլ խորագրով հանրահավաքին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, չնայած, օրեր շարունակ ավտոերթերի միջոցով ողջ Երևանում իրազեկման ակցիաներ էին անցկացվել: Վահան Բաբայանի շուրջ համախմբված քաղաքացիները ներկայացրին իրենց դժգոհությունները, որ ուղղված էին ներկա իշխանություններին` հույս հայտնելով, որ հետագա հավաքներին մարդկանց թիվը կավելանա: Հավաքի մասնակիցները քայլերթով հասան Հանրապետության հրապարակ` վանկարկելով ստոպ, Նիկոլ:
Կարծիքներ