Ով կարող է օգտվել «Յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագրից Արցախում
«Յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագիրը Արցախում կմեկնարկի 2021թ. հունվարի 1-ից: Նախագծի շահառուներ կհանդիսանան այն ընտանիքները, որոնցում ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը պակաս է 7 ք/մ-ից։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության մամուլի ծառայությունում։
Բացի այդ, բնակարաններ կտրամադրվեն նաեւ այն դեպքերում, եթե նույն տանիքի տակ բնակվում են մեկից ավելի ընտանիքներ։ Առայժմ դժվար է ասել թե քանի ընտանիք կօգտվի նշված ծրագրից: Այդպիսի վիճակագրություն կլինի, երբ նախագիծը մեկնարկի, եւ հայտեր ներկայացվեն:
Նախագծի մշակման ընթացքում կվերանայվեն պետական աջակցության գործող ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է բնակարանների ձեռք բերման եւ բնակելի տների կառուցման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի մասով գործող սահմանափակումների արմատական վերանայում, հիփոթեքային ծրագրերից արտոնյալ պայմաններով օգտվող սոցիալական խմբերի ընդլայնում:
Կարծիքներ