Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին:

Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու:

Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ Նունե Խեչումյանի): Կամերային փառատոնի շրջանակում լավագույն ներկայացումներով հանդես կգան նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, մասնավորապես՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը՝ «Խելահեղ Seance», Երևանի կամերային պետական թատրոնը՝ «Ազնավուր», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ «Կնոջս անունը Մորիս է», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնը՝ «Հաղթանակի գենեզիս» ներկայացումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում