Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան

Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, ժողովի անցկացման նպատակն է եղել ներկայացնել ԱԱՊՀ վերջին երկու տարիներին գրանցած ձեռքբերումները, քննարկել առաջիկա նախաձեռնություններն ու սահմանել գործարար համայնքի ռազմավարական առաջնահերթությունները:

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱԱՊՀ-ի հաջող գործունեությունը ոչ միայն խթանում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ նպաստելով մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը, այլև ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նորարարական լուծումների ներմուծման տեսանկյունից։

«Պալատն ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններում և տնտեսության զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Պալատի անդամների փորձն ու առաջարկությունները հատկապես արժեքավոր են այն փոփոխությունների համար, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել՝ բիզնեսի համար ավելի կանխատեսելի և գրավիչ պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Ժողովի ընթացքում ԱԱՊՀ անդամներն ընտրել են նոր տնօրենների խորհուրդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում