Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: 

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում