ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկվելու են կառույցի արդյունավետության բարձրացմանն առչնվող խնդիրներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կվարի ՀԱՊԿ խորհրդի` դեկտեմբերի 1-ին կայանալիք նիստը, հաղորդում է ТАСС-ը:
«Նախատեսվում է քննարկել դաշնակցային համագործակցությանը, ՀԱՊԿ արդյունավետության հետագա բարձրացմանը առնչվող հարցեր, ինչպես նաև` կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգային օրակարգի արդիական խնդիրներ: Առանցքային որոշումներն արձագանգրվելու են ամփոփիչ հռչակագրում ու մի շարք այլ փաստաթղթերում»,- նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:
Կարծիքներ