Երևանում կանխվել է 17-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 23։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով բնակարանի պատուհանից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կանխել են Ա․ Թ․-ի (ծնված 2006 թ․) ինքնասպանության փորձը։
Կարծիքներ